Ապրիլ 20, 2024
exclusive
8783 դիտում

Կուրղինյան. Թախտիի գավաթից մեծ արդյունքներ չէի ակնկալում


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօրվանից Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Երեւանում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Ըմբիշները փետրվարի 9-ին են ավարտել ելույթները Թախտիի գավաթում, որտեղից մեկ մեդալով են վերադարձել: Բրոնզե մեդալ էր նվաճել մինչեւ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը:


Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Mediamax Sport-ին ասել է, որ նմանատիպ ելույթ է ակնկալել է իր թիմից, սակայն ավելի շատ մեդալների հույս ունեցել:

«Սա տարվա առաջին միջազգային մրցաշարն էր, միայն մեկ հավաք էինք անցկացրել մինչ այդ: Ծաղկաձորում հիմնականում ֆիզիկական պատրաստվածության վրա ենք աշխատել ու դահուկներ քշել, գորգի վրա քիչ աշխատանք ենք տարել: Այդ պատճառով էլ մեծ արդյունքերի չէի սպասում, մեզ պետք էր գործի մեջ տեսնել տղաներին ու հասկանալ, թե ինչ ուղղությամբ է պետք աշխատել»,- նշել է մարզիչը:

Փետրվարին 23-25-ը թիմը միջազգային մրցաշարի է մասնակցելու Կիեւում: Թախտիի գավաթի համեմատ կազմը կկրճատվի ու ամեն քաշային կարգում մեկական ըմբիշ հանդես կգա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին