Ապրիլ 20, 2024
9429 դիտում

Թախտիի գավաթում Հայաստանի միակ մեդալը Միհրան Ջաբուրյանն է նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Թավրիզում կայացած Թախտիի Գավաթին մասնակցած հայ ազատ ոճայիններին հաջողվել է մեկ մեդալ նվաճել:

Մինչեւ 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Միհրան Ջաբուրյանը: Այսօր կայացած եզրափակչում հանդես են եկել 8 երկրի ըմբիշներ:

Մնացած հայ ըմբիշները դուրս են մնացել պայքարից:

Մրցաշարին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հանդես էին եկել Վալոդյա Ֆրանգուլյանը  (65 կգ), Վալտեր Մարգարյանը, Նարեկ Սիրունյանը, Արտակ Հովհաննիսյանը  (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Դավիթ Ափոյանը (74 կգ), Մարզպես Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը, Արման Մկրտչյանը (92 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին