Ապրիլ 19, 2024
9211 դիտում

Ավարտվել է հունահռոմեականների պատանեկան առաջնությունը


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնության հաղթողների անունները:

Հաղթողի կոչումները նվաճել են Արայիկ Թոփալյանը (45 կգ), Գառնիկ Հովհաննիսյանը (48 կգ), Ռոբերտ Կարապետյանը (51 կգ), Վարդան Եղիազարյանը (55 կգ):

Իրենց քաշային կարգերում հավասարը չեն ունեցել նաեւ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (65 կգ), Սամվել Սարգսյանը (71 կգ), Կարեն Խաչատրյանը (80 կգ), Արման Խարբերթյանը (92 կգ) եւ Հակոբ Գեւորգյանը (110 կգ):

Առաջնության ավարտից հետո ըմբիշները պատրաստվելու են Ուկրաինայում կայանալիք միջազգային մրցաշարի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին