Ապրիլ 19, 2024
exclusive
13128 դիտում

Ազատ ոճի հավաքականն Իրանում տարվա առաջին մրցաշարին կմասնակցի


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ավարտում է այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում:

Փետրվարի 6-ին թիմը կմեկնի Իրան, որտեղ միջազգային մրցաշարի կմասնակցի:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Mediamax Sport-ին ասել է, որ այն բաց են թողնելու Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն:

Իրան են մեկնելու Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը  (65 կգ), Վալտեր Մարգարյանը, Նարեկ Սիրունյանը, Արտակ Հովհաննիսյանը  (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Դավիթ Ափոյանը (74 կգ), Մարզպես Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը, Արման Մկրտչյանը (92 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

«Տարվա առաջին հավաքը մեզ համար շատ կարեւոր է, այն լավ է անցել, տղաները նորմալ մարզավիճակում են: Առաջին մրցաշարը ցույց կտա, թե ինչպիսի պատրաստվածություն ունեն նրանք»,- ասել է մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին