exclusive
14737 դիտում

Միհրան Հարությունյանն MMA-ում առաջին մենամարտը մայիսին կանցկացնի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը ներկա էր նաեւ Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը: Նա հետեւեց եզրափակիչների ընթացքին ու մասնակցեց մինչեւ 67 կգ քաշային կարգի պարգեւատրմանը:


2017-ին Հարությունյանը հայտարարել էր, որ ըմբշամարտը համատեղելու է MMA-ի հետ: Նա սկսել էր մարզումներ անցկացնել խառը մենամարտերի մասնակցելու նպատակով ու հաճախակի էր սոցցանցերի իր էջերում կիսվում մարզումների տեսագրություններով:

Mediamax Sport-ի թղթակցին Հարությունյանն ասել է, որ առաջին մենամարտն MMA-ում նախատեսում է անցկացնել մայիսին: Մրցակցի անունն ավելի ուշ է հայտնի դառնալու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին