Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մասնակցելու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի ակումբային առաջնությանը:
Նա իր ակումբի՝ «Սինա Սանատի» հետ դեկտեմբերի 14-15-ը հանդես է գալու Թեհրանում: Ըմբիշը թիմին միանալու է դեկտեմբերի 12-ին, իսկ մինչ այդ մրցաշարի նախապատրաստական փուլն անցկացրել է Երեւանում: Այս մասին Մանուկյանը հայտնել է Mediamax Sport-ի թղթակցին:
Նախորդ տարի Մանուկյանը «Սինա Սանատի» հետ արդեն դարձել է Աշխարհի հաղթող, իսկ այս տարվա հոկտեմբերին նվաճել Իրանի փոխչեմպիոնի կոչումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: