Ապրիլ 26, 2024
1956 դիտում

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` EWF

Լուսանկարը` EWF


Բոգոտայում ավարտվել է ծանրամարտի Աշխարհի վարկանշային առաջնությունը:

Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականից հանդես են եկել երկու ծանրորդ: +109 կգ քաշային կարգում Աշխարհի բրոնզե մեդալակիր է դարձել Վարազդատ Լալայանը:

 

Նա պոկել է 215 եւ հրել 246 կգ ծանրաձող, իսկ երկամարտի 461 կգ արդյունքով գրավել 3-րդ տեղը: 

 

Սիմոն Մարտիրոսյանը, որն առաջին անգամն է հանդես եկել գերծանր քաշայինների պայքարում, 425 կգ-ով զբաղեցրել է 8-րդ տեղը:

 

ԱԱ-ի արծաթե պարգեւին 462 կգ-ով արժանացել է մեկ այլ հայ ծանրորդ՝ Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը:

 

Իսկ չեմպիոնի կոչումը նվաճել է Լաշա Տալախաձեն (Վրաստան)՝ 466 կգ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին