Ապրիլ 24, 2024
4428 դիտում

Ծանրորդները մեկնել են Բոգոտա. Հայտնի են ԱԱ-ի մասնակիցների անունները


Լուսանկարը` Reuters


Դեկտեմբերի 5-ին Բոգոտայում մեկնարկելու է ծանրամարտի վարկանշային Աշխարհի առաջնությունը: Այսօր առավոտյան Հայաստանի ընտրանիները մեկնել են մրցավայր:

Փաշիկ Ալավերդյանը տղամարդկանց թիմում ընդգրկել է Անդրանիկ Կարապետյանին, Վարդան Մանուկյանին (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին (96 կգ), Սամվել Գասպարյանին (102 կգ), Վարազդատ Լալայանին եւ Սիմոն Մարտիրոսյանին (+109 կգ):

Կանանց ընտրանին Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ կներկայացնեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթեւ Հակոբյանը, Միլենա Խաչատրյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+87 կգ)։

Մինչ Փարիզի Օլիմպիական խաղերը ծանրորդների համար կանցկացվի վարկանիշային 6 մրցաշար, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին