Ապրիլ 20, 2024
662 դիտում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի


Լուսանկարը` IWF


Տիրանայում տեղի է ունեցել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հատուկ համաժողովը:

IWF-ի նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած 12 թեկնածուներից 10-ը քվեարկությունից առաջ հանել են իրենց թեկնածությունը։ Պայքարն ընթացել է Իրաքի ներկայացուցիչ Մուհամեդ Ջալուդի, ով մինչ այդ զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի պաշտոնը, եւ Քաթարից Յուսեֆ ալ Մանանի միջեւ։

Նախագահ է ընտրվել Ջալուդը, որը ծանրամարտում մեծ փորձ եւ հեղինակություն ունի, հայտնում է ՀԱՕԿ-ը: Նա նշել է, որ դեռ շատ գործ կա անելու կազմակերպությունը ուժեղացնելու եւ ավելի դիմացկուն դարձնելու համար:

Գլխավոր քարտուղարի պաշտոնը վստահվել է Պերուից Խոսե Կառլոս Կինյոնես Գոնսալեսին: Փոխնախագահներ են ընտրվել Ուրսուլա Պապանդրեան (ԱՄՆ), Պիտեր Կրոլը (Չեխիա), Պիրոս Դիմասը (Հունաստան), Դորիս Մարերո Տրավիեսոնը (Վենեսուելա) եւ Ատիլա Տամաշ Ադամֆին (Հունգարիա):

Համաժողովի աշխատանքներին մասնակցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ու հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին