3311 դիտում

Հռիփսիմե Խուրշուդյանի վերադարձը 6 տարի անց. ԵԱ-ում նա 5-րդն է


Լուսանկարը` Մեդիամաքս


6 տարվա դադարից հետո այսօր միջազգային հարթակ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նա այսօր Ալբանիայում մասնակցել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Մինչեւ 87 կգ քաշային կարգում ծանրորդուհին ելույթն ավարտել է 5-րդ տեղում:

 

Պոկում վարժությունը Խուրշուդյանը սկսել է 102 կգ-ից ու այն հաջողությամբ բարձրացրել: 2-րդ մոտեցմանը նա 3 կգ-անոց քայլ է կատարել ու հաջողության հասել, սակայն 108 կգ-ն իրեն ենթարկել չի կարողացել:

 

Մարզուհին հրումը սկսել է 122 կգ-ից, առաջին մոտեցումը նա արդյունավետ չի օգտագործել, 2-րդ փորձից ու մեծ դժվարությամբ է ֆիքսել քաշը եւ հուզվել: 127 կգ-ը Խուրշուդյանը հրել չի կարողացել ու երկամարտում գրանցել է 227 կգ:

 

Չեմպիոնի կոչումն այդ քաշային կարգում 252 կգ-ով նվաճել է Սոլֆրիդ Կոանդան (Նորվեգիա): 

 

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (96 կգ) եւ Սամվել Գասպարյանը  (102 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Արսեն Մարտիրոսյանը  (109 կգ)՝ բրոնզե:

 

Վաղը վերջինը հանդես են գալու գերծանր քաշային Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին