Ապրիլ 25, 2024
1872 դիտում

Սամվել Գասպարյանը ԵԱ-ում նվաճել է իր 2-րդ արծաթե մեդալը


Լուսանկարը` Մեդիամաքս


Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում քիչ առաջ հանդես է եկել ԵԱ-ի 2021-ի չեմպիոն Սամվել Գասպարյանը:

Մինչեւ 102 կգ քաշային կարգում Գասպարյանը պոկում վարժության ժամանակ օգտագործել է երկու մոտեցում՝ ֆիքսելով 176 կգ ծանրաձող: 

 

Հրման ընթացքում հայ ծանրորդն ավելի վստահ է եղել ու նախ բարձրացրել է 208, 211, ապա 214 կգ-ն: Սակայն նա երկրամարտում 2 կգ-ով զրջել է Բուլղարիայի ներկայացուցիչ Դավիթ Ֆիշերովին ու դարձել արծաթե մեդալակիր:

 

Գասպարյանը 2019-ի ԵԱ-ի ժամանակ եւս նվաճել էր արծաթե մեդալ:

 

Այսօր ժամը 19:00-ին ելույթ է ունենալու Արսեն Մարտիրոսյանը, իսկ 22:00-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին