1636 դիտում

ԵԱ. Տաթեւ Հակոբյանը պոկումում բրոնզ է նվաճել, իսկ հրումում՝ անհաջող մասնակցել


Լուսանկարը` Մեդիամաքս


Ալբանիայում շարունակում է ընթանալ ծանրամարտի հոբելյանական 100-րդ առաջնությունը:

Երեկ պայքարի դուրս եկած հայ մարզիկներին չի հաջողվել մեդալներ նվաճել:


Մինչեւ 89 կգ քաշային տղամարդկանցից հետո առաջնության հարթակը տրամադրվել է կանանց: Մինչեւ 76 կգ քաշային կարգում հանդես է եկել Տաթեւ Հակոբյանը:

Պոկում վարժությունում նա բարձրացրել է 104 կգ ու փոքր բրոնզե մեդալ նվաճել: Մինչդեռ հրումում անհաջող է հանդես եկել, նա չի կարողացել երեք մոտեցմամբ ֆիքսել 120 կգ-ն ու 0 է ստացել:

Այսօր Եվրոպայի առաջնությունում Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին ելույթ են ունենալու Արա Աղանյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ):

ԵԱ-ում Հայաստանի հավաքականը դեռ մեկ մեդալ է նվաճել, Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին