Ապրիլ 16, 2024
2296 դիտում

Անդրանիկ Կարապետյանը ԵԱ-ում բավարարվեց փոքր արծաթե մեդալով


Լուսանկարը` EWF


Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր նվաճել է միայն մեկ փոքր մեդալ:

Մինչեւ 89 կգ քաշային կարգում ելույթ են ունեցել Վարդան Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը:

 

Փորձառու Կարապետյանը վստահությամբ է սկսել ելույթն ու պոկում վարժությունում ֆիքսել 174 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ:

 

Հրման ժամանակ նա օգտագործել է միայն մեկ մոտեցում եւ բարձրացրել 191 կգ ծանրաձողը: 196 կգ-ն նրան չի հաջողվել ենթարկել իրեն, Կարապետյանը վնասել է ոտքն ու դժվարությամբ լքել հարթակը: Երկամարտի 365 կգ-ով նա գրավել է 5-րդ տեղը:

 

Մանուկյանը պոկել է 160 կգ, սակայն հրման ժամանակ չի կարողացել ենթարկել իրեն 200 կգ ծանրաձողն ու 0 է ստացել:

 

Երեկ Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոն էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ): Իսկ այսօր 22:00-ին ելույթ է ունենալու Տաթեւ հակոբյանը (76 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին