Ապրիլ 19, 2024
890 դիտում

Ծանրամարտում մեծ ու նշանակալի փոփոխություններ կիրականացվեն


Լուսանկարը` IWF


Ծանրամարտը մեծ փոփոխությունների շեմին է: Հունիսի 25-26-ն Ալբանիայում կանցկացվի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հատուկ համագումարը:

Կձեւավորվի կազմակերպության, ինչպես նաեւ մի շարք հանձնաժողովների նոր ղեկավար կազմը:  

IWF-ի ընտրություններին թույլատրվել է մասնակցել նախագահի 11 եւ փոխնախագահի՝ 33 թեկնածու։ Նրանց հաստատել է հատուկ հանձնաժողովն ու միջազգային Օլիմպիական կոմիտեն, որոնք պետք է պահպանեն ընտրական կանոնակարգը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

IWF-ի ժամանակավոր նախագահ Մայքլ Իրանին հայտնել է, որ առաջիկա համագումարն անչափ կարեւոր է, քանի որ կիրականացնեն Օլիմպիական կոմիտեի առաջադրած մարտահրավերները:

«Վերջապես եկել է թափանցիկ ու հստակ ընտրական գործընթացի ժամանակը՝ IWF-ի համար նոր դարաշրջան սկսելու համար»,- նշել  է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին