Ապրիլ 24, 2024
3617 դիտում

Հաջող մեկնարկը տրված է. Ռաֆիկ Հարությունյանն 1-ին անգամ դարձել է ԵԱ-ի չեմպիոն


Լուսանկարը` EWF

Լուսանկարը` Mediamax


Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները:

Մինչեւ 81 կգ քաշային կարգում հանդես են եկել Ռաֆիկ Հարությունյանը եւ Կարեն Մարգարյանը:

 

Հարությունյանը պոկում վարժությունն անհաջող է սկսել, սական հետո նախ ֆիքսել է 155, ապա մեծ ջանքեր գործադրելով՝ 160 կգ: Նա նվաճել է փոքր արծաթե մեդալ:

 

Հրման ժամանակ հայ ծանրորդն անհամեմատ ուժեղ է եղել ու ստիպել մրցակիցներին զիջել իրեն: Նա վստահ բարձրացրել է 187, հետո 194 կգ, նվաճել փոքր ոսկե մեդալ ու 354 կգ երկամարտի արդյունքով առաջին անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Նա երրորդ մոտեցումը չի օգտագործել:

 

Մարգարյանը հաջող օգտագործել է միայն մեկական մոտեցում՝ գլխավերեւում պահելով 152 կգ ծանրաձող պոկման ժամանակ, 185 կգ՝ հրման:

 

Վաղը հանդես են գալու Անդրանիկ Կարապետյանը եւ Վարդան Մանուկյանը (89 կգ), Տաթեւ Հակոբյան (76 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին