1046 դիտում

Կարեն Ավագյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը


Լուսանկարը` Mediamax


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմը վերադարձել է Ուկրաինայից, որտեղ անցկացնում էր ուսումնամարզական հավաք:

Գլխավար մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ գոհ է մնացել աշխատանքից, մարզիկները կարողացել են բարելավել իրենց արդյունքները:

 

Մինչեւ դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկը ծանրորդները հավաքներ կունենան Երեւանում եւ Աբովյանում: 

 

Ըստ Ալավերդյանի՝ ԱԱ-ում տղամարդկանց հավաքականը հանդես կգա ինը, իսկ կանանցը՝ մեկ ծանրորդով: Նա նշել է, որ այս ընթացքում հնարավոր չի եղել բուժել Եվրոպայի երիտասարդների եւ մեծահասակների չեմպիոն Կարեն Ավագյանի վնասվածքը, ինչի հետեւանքով նա բաց կթողնի ԱԱ-ն, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Ավելի վաղ հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը հայտնել էր, թե ովքեր են մասնակցելու առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին