5302 դիտում

Ղազարյան. Սիմոնի հաղթանակն ԱԱ-ում սպասելի էր, նա հզոր մարզիկ է


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի նվաճած 1 ոսկե ու 1 արծաթե մեդալը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը երկարամյա աշխատանքի արդյունք է համարում:

«Իհարկե, Սիմոնի հաղթանակը սպասելի էր: Նա հզոր մարզիկ է: Ես սնահավատ եմ, չեմ ուզում աչքով տալ, բայց այս հաջողությոնները շատ կարեւոր են ու տանելու են դեպի Տոկիոյի Օլիմպիական խաղեր: Կրկին մեծ սպասելիքներ ենք ունենալու Սիմոնից»,- ասել է Ղազարյանը:

Նա նշել է, որ արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանի հիմնական մրցակից Լաշա Տալախաձեն գերհզոր մարզիկ է ու դժվար է նրա հետ մրցակցել: Ըստ նախարարի՝ դեռ Ռիոյում է նա ապացուցել իր ուժը:

«Ցավալի է, որ Անդրանիկ Կարապետյանի ելույթը չստացվեց, բայց նա դեռ մրցումներ ունի ու կկարողանա իրեն դրսեւորել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին