exclusive
9284 դիտում

Կարեն Մարգարյան. Հավատում էի, որ ՕԽ-ում հաջողություն եմ ունենալու


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Olympicin

Լուսանկարը` Անձնական արխիվից


Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը հանդես եկավ ութ մարզիկով: Նրանցից երկուսին հաջողվեց նվաճել մեդալներ` Կարեն Մարգարյանին ոսկե, իսկ Սահակ Հովհաննիսյանին` բրոնզե:

Մեծ սպորտի ապագա աստղերը. Կարեն Մարգարյան


Ծանրամարտի մրցումներում Հայաստանը նվաճել էր խաղերի մեկ ուղեգիր: Հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ Բուենոս Այրես մեկնեց այս տարվա երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Կարեն Մարգարյանը (77 կգ):

Վերջինս հրաշալի ելույթ ունեցավ եւ նվաճեց ՕԽ-ի ոսկե մեդալ:

Mediamax Sport-ը զրուցել է Մարգարյանի հետ, որը պատմել է, թե ինչպես է կարողացել հասնել այս հաջողությանը:

Օլիմպիական խաղերին շատ լուրջ էի պատրաստվում, քանի որ ինձ էին վստահել մեր երկրի միակ ուղեգիրը, սա ավելի էր պարտավորեցնում: Դրա համար արեցի ամեն ինչ, որպեսզի հասնեմ այս արդյունքին:

Հաղթելու մեջ գաղտնիք չկա, պարզապես պետք է խելացի մարզումներ անցկացնել, միայն ֆիզիկականի վրա աշխատելը քիչ է:

Մարզիչներն ամեն կերպ օգնում էին ինձ, ուղղում սխալներս, խորհուրդներ տալիս ու պատրաստում նաեւ հոգեբանորեն: Երբեք չեմ սիրում նախապես ասել, որ հաղթող եմ դառնալու, որովհետեւ սպորտն անկանխատեսելի է ու ամեն ինչ էլ կարող է պատահել:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Շատ լարված ստացվեց հատկապես մրցման վերջնամասը, ամեն բան հստակ դարձավ վերջին մոտեցումից հետո:

Ես եւ Ուզբեկստանի ներկայացուցիչը հավասար պայքար էինք ծավալում, մինչեւ վերջ նույն քաշերն էինք բարձրացնում: Ամեն ինչ որոշեց մեկ կիլոգրամը, ես առաջ անցա նրանից ու վերջ դրի այդ լարվածությանը:

Չէի մտահոգվում այդ ընթացքում, քանի որ վստահ էի իմ ուժերին ու գիտեի, որ հաջողություն եմ ունենալու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին