Ապրիլ 24, 2024
2032 դիտում

Լիանա Գյուրջյանն անհաջող է մասնակցել պատանեկան ՕԽ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Բուենոս Այրեսում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում ելույթ է ունեցել ծանրորդ Լիանա Գյուրջյանը (+63):

Նա պոկում վարժությունում գլխավերեւում պահել է 92 կգ ծանրաձող, սակայն հրումում չի կարողացել բարձրացնել 116 կգ-ը: Մարզուհին 0 է ստացել ու դուրս է մնացել պայքարելու հնարավորությունից:

 

Լողորդ Արթուր Բարսեղյանն էլ 100 մ ազատ ոճում անցել է կիսաեզրափակիչ, սակայն եզրափակիչ փուլ դուրս գալ նրան չի հաջողվել:

 

Ավելի վաղ պատանեկան խաղերում ոսկե մեդալ էր նվաճել ծանրորդ Կարեն Մարգարյանը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին