Ապրիլ 19, 2024
8089 դիտում

Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան ՕԽ-ի չեմպիոն


Լուսանկարը` Մեդիամաքս

Մարգարյանն ու մարզիչ Գևորգ Դավթյանը
Մարգարյանն ու մարզիչ Գևորգ Դավթյանը

Լուսանկարը` Դավթյանի ֆեյսբուքի էջից


Բուենոս Այրեսում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում ծանրորդ Կարեն Մարգարյանը նվաճել է ոսկե մեդալ:

Հայ ծանրորդը մինչեւ 77 կգ քաշային կարգում ցույց է տվել ամենաբարձր արդյունքն ու առաջ անցել բոլոր մրցակիցներից:

 

Պոկում վարժությունում Մարգարյանը գլխավերեւում է պահել 141 կգ ծանրաձողը, իսկ հրումում՝ 168: Երկամարտի 309 կգ-ով նա հռչակվել է պատանեկան խաղերի չեմպիոն:

 

Մարգարյանն այս տարի ավելի վաղ չեմպիոն էր դարձել նաեւ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին