6348 դիտում

Հայտնի են ծանրամարտի ԱԱ-ին մասնակից Հայաստանի ընտրանիների կազմերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ ծանրորդները սեպտեմբերի 13-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ուկրաինայում, որի հավաքականի հետ կմարզվեն մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Աշխարհի առաջնությունից առաջ վերջին հավաքը Հայաստանի ծանրամարտի ընտրանին կանցկացնի Օլիմպիավանում:

Նոյեմբերի 1-10-ն Աշխաբադում կայանալիք վարկանշային ԱԱ-ն առաջին անգամ նոր քաշային կարգերով կլինի:

Հայաստանն այդ մրցաշարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը, Ժորժ Եղիկյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ),  Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

Կանանց ընտրանու կազմում ԱԱ-ին նախապատրաստվում են Իզաբելա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթեւիկ Հակոբյանը (87կգ)  եւ Արփինե Դալալյանը (+87 կգ ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին