Ապրիլ 25, 2024
exclusive
11844 դիտում

Ալավերդյանը ողջունում է ծանրամարտի նոր քաշային կարգերի ներմուծումը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Փաշիկ Ալավերդյանը վերադարձել է Տաշքենդից:

Այնտեղ նա մասնակցել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր նիստին, որի ընթացքում որոշվել են նոր քաշային կարգերը:


Mediamax Sport-ի հետ զրույցում նա նշել է, որ դրական է վերաբերվում քաշային կարգերի փոփոխությանը:


«Դեռ բավական ժամանակ ունենք մինչեւ Օլիմպիական խաղերը, որ հարմարվենք ու տեղավորվենք դրանց մեջ»,- նշել է Ալավերդյանը:

Նա անդրադարձել է նաեւ երիտասարդ ծանրորդների ելույթներին Աշխարհի առաջնությունում: Տաշքենդում ելույթ են ունենալու Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), Սամվել Բաբակյանն (94 կգ) ու Վարազդատ Լալայանը (+104 կգ):

«Ընտրել ենք մեր ուժեղ ծանրորդներին, որոնից մեծ ակնկալիքներ ունենք ու հուսով ենք, որ մեդալներով կվերադառնանք մրցավայրից»,- ավելացրել է գլխավոր մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին