Ապրիլ 20, 2024
exclusive
17678 դիտում

Երիտասարդների որակազրկումը եւս կասեցվել է, նրանք կմասնակցեն ԱԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հունիսի 22-ից ծանրամարտի միջազգային ֆեդերացիան թույլատրել է մրցումների մասնակցել նաեւ Հայաստանի երիտասարդական թիմին: Ավելի վաղ հանվել էր պատանեկան թիմի որակազրկումը:

Այս մասին Mediamax Sport-ին  հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ու տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Դրա շնորհիվ 3 հայ ծանրորդներ հուլիսի 7-14-ը կմասնակցեն երիտասարդների Աշխարհի առաջնությանը: Տաշքենդում Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ հանդես կգան Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), Սամվել Բաբակյանն (94 կգ) ու Վարազդատ Լալայանը (+ 104 կգ):

«Ընտրել ենք մեր ուժեղ ծանրորդներին, որոնից մեծ ակնկալիքներ ունենք ու հուսով ենք, որ մեդալներով կվերադառնանք մրցավայրից: Ես մեր պատվիրակության ղեկավարը կլինեմ ու կմասնակցեմ նաեւ Տաշքենդում կայանալիք IWF-ի համաժողովին»,- ասել է Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին