Օրեր առաջ կայացավ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը:
Երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը Mediamax Sport-ի հետ խոսել է մրցաշարի ընթացքի ու հեռանկարային ծանորդների մասին:
«Առաջնությունը լավ անցավ, հետաքրքիր պայքարում: Առաջին տեղերը գրավածները հետագայում կմասնակցեն Եվրոպայի ու Աշխարհի երիտասարդական առաջնություններին: Հավաքականում լավ տղաներ ունենք, նրանից մոտ 9-ը կարող են մրցակցություն ծավալել միջազգային ասպարեզում»,- ասել է մարզիչը:
Սակայն Հայաստանի որակազրկման պատճառով հայ ծանրորդները չեն կարողանում հանդես գալ դրանցում: Որակազրկման ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկություն լինելու դեպքում միայն պարզ կլինի ծանրորդների հետագա մրցութային ծրագիրը:
Թիմը մի քանի հավաք է ծրագրել անցկացնել Ծաղկաձորում, Աբովյանում ու Օլիմպավանում, հնարավոր է արտերկրում էլ մարզումներ լինեն:
«Հավաքականի տղաներն ընդգրկված են նաեւ մեծահասակների թիմում: Եթե որակազրկման ժամկետը կրճատվի, հանդես կգանք ԵԱ-ում, եթե ոչ՝ նույն կերպ կշարունակենք մեր մարզումները: Իրականում որակազրկումը շատ վատ է ազդել մեզ վրա, նախ հոգեբանորեն է դժվար, ոչ մի հավաքական չի ուզի այդ ամենի միջով անցնել: Համարյա թե շաբաթը մեկ անալիզներ ենք հանձնում»,- ավելացրել է Ղուկասյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: