Ապրիլ 20, 2024
exclusive
14080 դիտում

Դավթյան. Պատանեկան Օլիմպիադային ամենաուժեղ ծանրորդին կտանենք


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի պատանեկան առաջնության ավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դավթյանն ամփոփել է արդյունքներն ու պատմել առաջիկա անելիքների մասին:

«Ընդհանուր առմամբ ելույթներն ու բարձրացրած կիլոգրամները գոհացրին: Մասնակիցների մոտ 70 % նոր մարզիկներ էին, բավականին խոստումնալից»,- Mediamax Sport-ին ասել է Դավթյանը:

Նա նշել է, որ մայիսի վերջերին Ծաղկաձորում հավաք կանեն ու կսկսեն նախապատրաստվել հուլիսի 22-29-ն Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այդ հավաքին կմասնակցեն մոտ 15 ծանրորդներ:

«2-3-րդ հավաքին արդեն հիմնական կազմը կլինի, որը կմեկնի ԵԱ: Հայաստանի առաջնությունում մեդալակիրներ եղան, որոնք ընդամենը մի քանի կիլոգրամի տարբերությամբ զիջեցին իրար, մարզումների ժամանակ էլ պետք է նրանց գործի մեջ տեսնել»,- ասել է Դավթյանը:

Մարզիչը նախատեսում է պատանեկան Օլիմպիական խաղերին պատրաստվել սեպտեմբերից: Նա ցանկանում է հոկտեմբերին ամենաուժեղ մասնակցին տանել Արգենտինա, որը կկարողանա ընդգրկվել մրցանակային եռյակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին