Ապրիլ 19, 2024
17359 դիտում

Ալավերդյանն առաջարկում է դոպինգի օգտագործումը պատժել օրենքով


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ ու ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը պատրաստվում է առաջարկությամբ հանդես գալ:

Հայաստանի ծանարամարտի հավաքականների 1 տարվա որակազարկման պատճառով նա որոշել է արգելված նյութերի կիրառումն օրենքով պատժելի դարձնել:


«Բոլոր խախտումներ կատարողները՝ մարզիկը, նրա մարզիչն ու մարզադպրոցի տնօրենը, պետք է պատասխանատվություն կրեն: Ես կառաջարկեմ մինչեւ 2 տարի ազատազրկում: Շատ երկրներում են նման պատժամիջոցներ գործում: Ցավալի է, որ համապատասխան օրենք ավելի վաղ չենք ընդունել, բայց հիմա էլ ուշ չէ»,- ընդգծել է Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին