exclusive
12356 դիտում

Հայաստանի ծանրամարտի առաջնությանը մասնակցել է 36 մարզուհի


Լուսանկարը` Մեդիամաքս


Կանանց պայքարով այսօր մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասել է, որ առաջնությանը մասնակցել է 36 մարզուհի:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ պայքարից: Կարեւորն այն է, որ աղջիկներից ոչ մեկը վնասվածք չստացավ: Մարտին կայանալու է պատանիների առաջնությունը, դրանից առաջ ողջ թիմով ուսումնամարզական հավաք կունենանք»,-ասել է Ներսիսյանը:

Հայաստանի այս տարվա չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (48 կգ), Տանզելիա Գրիգորյանը (53 կգ), Աննա Գովելյանը (58 կգ), Իզաբելա Յայլյանը (63 կգ), Լիանա Գյուրջյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ), Տաթեւ Հակոբյանը (90 կգ) եւ Արփինե Դալալյանը (+90 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին