30353 դիտում

Ծանրամարտը կմնա ՕԽ-2024-ի ծրագրում, եթե դոպինգն արմատախիլ անի


Լուսանկարը` Մեդիամաքս


Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ ծանրամարտը կմնա 2024 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում, եթե իրավիճակը դոպինգի հետ մարզաձեւում շարունակի լավանալ:

«Մեզ զեկուցում է սպասվում, որտեղ կներկայացվի դոպինգի դեմ պայքարը: Դա շատ լուրջ խնդիր է, ու մարզիկների մասշատաբային թեստավորում պետք է անցկացվի: 2018 թվականի հունիսին ծանրամարտի միջազգային ֆեդերացիան եւս մեկ անգամ զեկույցով հանդես կգա: Գործկոմը կշարունակի հետեւել ՕԽ-2024-ի հետ կապված իրավիճակին»,- Բախի խոսքերը բեջբերում է Inside the Games-ը:

2020 թվականի Օլիմպիական խաղերում ՄՕԿ-ն արդեն կրճատել է ծանրամարտին հատկացվող տեղերը, պատճառը վերջին շրջանի որակազրկումներն են:

9 հավաքականներ, այդ թվում եւ Հայաստանը, բաց են թողել մի քանի օր առաջ ԱՄՆ-ում ավարտված Աշխարհի առաջնությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին