exclusive
42428 դիտում

Կանանց հավաքականի մարզիչը գոհ է ԵԱ-ում գրանցած արդյունքներից


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գոհ է երիտասարդական ԵԱ-ում իր սաների ելույթներից:

«Այն, ինչ նախատեսել էինք, աղջիկները կատարեցին: Եւ մեդալներից, եւ բարձրացրած կիլոգրամներից ես գոհ եմ: Մեր մարզուհիները շատ բարձրակարգ են, ցավոք, բայց նրանց քանակը քիչ է: Եթե մեր երկրում ավելի շատ աղջիկներ զբաղվեն ծանրամարտով, մեր աշխատանքն ավելի հեշտ կլինի»,- Mediamax Sport-ի թղթակցին ասել է Ներսիսյանը:

Նա նշել է, որ մինչեւ տարեվերջ ծանրորդուհիները մարզվելու են անձնական մարզիչների մոտ: Արդեն հունվարից կսկսեն ուսումնամարզական հավաքները:

«Այս տարվա Աշխարհի առաջնությունը որակազրկման պատճառով բաց կթողնենք: Հույս ունեմ, որ մյուս տարվա աշնանն արդեն ամեն ինչ անցյալում կլինի, ու մենք կկարողանանք վարկանշային ԱԱ-ում ելույթ ունենալ: Անկախ ամեն ինչից, մենք շարունակում ենք աշխատել ու լավ մարզավիճակում մնալ»,- ավելացրել է մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին