Ապրիլ 20, 2024
41203 դիտում

Երիտասարդական ԵԱ. Սիմոն Մարտիրոսյանի ռեկորդն ու չեմպիոնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ալբանական Դուրրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ընտրանին արդեն 5 ոսկե մեդալ ունի:

Այսօր անգերազանցելի է եղել նաեւ այս տարվա մեծահասակների Եվրոպայի չեմպիոն ու Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը:

 

Նա հանդես է եկել Մ-20 տարեկանների գերծանր քաշային կարգում, երկամարտում Եվրոպայի ռեկորդ սահմանել 433 կգ-ով ու ոսկե մեդալ նվաճել:

 

Բոլոր 3 ոսկե մեդալներն էլ հայ ծանրորդի հաշվին են: Պոկումում նա գրանցել է 197 կգ, հրումում՝ 236:

 

Սա Հայաստանի այսօրվա 2-րդ չեմպիոնությունն էր: Ոսկի է նվաճել նաեւ Արփինե Դալալյանը (+90 կգ), իսկ Սամվել Գասպարյանը (105 կգ) արծաթե մեդալակիր դարձել:

 

ԵԱ-ում վերջինը հայերից Մ-23 տ. պայքարում հանդես է գալու Գոռ Մինասյանը (+105 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին