exclusive
2808 դիտում

Ճապոնական գեղասահքի հրաշագործն ու ռուսական հոկեյի ողջ հմայքը



Ժամանակակից գեղասահքի արքան՝ Յուձուրու Հանյուն հայտնվել է  «Up&Down»-ում: Mediamax Sport-ը գտել է նաեւ Ռուսաստանի հոկեյի հավաքականի հաջողության բանաձեւը: Ֆուտբոլասերների համար եւս համեղ պատառ կա:

Յուձուրա Հանյու: 2011 թվականին,երբ Յուձուրու Հանյուն պատրաստվում էր աշխարհի առաջնությանը, հարազատ Սանդայ  քաղաքում տեղի ունեցավ երկրաշարժ: Սահադաշտը, տունը եւ ողջ քաղաքը հայտնվեց ավերակների տակ: Հարազատ միջավայրը, որտեղ նա  ապրում էր կործանված էր:

«Երկրաշարժի ժամանակ ես գտնվում էի սահադաշտում: Մարզվում էի,երբ եղավ ցնցումը, չէի հասկանում ինչ էր կատարվում: Սկսվեց ամեն ինչ փլվել: Վազեցի փողոց, մտածելով միայն չմուշկներիս մասին: Դրանք  հանդիսանում են իմ կյանքի գործիքը: Գետինը բաժանվեց շեղբերի, ողջ կյանքս աչերիս առաջ անցավ: Այս ողբերգությունը փոխեց իմ կյանքը: Ես սկսեցի ռիսկի դիմել, որովհետեւ երբեք չես իմանա, թե վաղն ինչ կլինի:Կարող եմ ասել, որ փոխեցի ողջ արժեհամակարգս»,-խոստովանել է նա:

Լուսանկարը` https://www.japantimes.co.jp


2014 թվականին Յուձուրու Հանյուն տղամարդկանց մենասահքում առաջ անցնելով Պատրիկ Չենից, նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Ճապոնիան ունեցավ իր առաջին ու դեռեւս միակ գեղասահորդ օլիմպիական հաղթողը: Այս լեգենդար նվաճումը Հանյուն գրանցեց  20 տարեկանում եւ ինքն էլ չէր հավատում իր հաջողությանը: 4 տարի հետո Հարավայաին Կորեայի Փհենչհան քաղաքում Յուձուրուն պետք է կրկներ նվաճումը:

Աշխարհի կրկանկի չեմպիոն, մի շարք ռեկորդների հեղինակ գեղասահորդը, օլիմպիական խաղերից առաջ ապաքինվել էր վնասվածքից ու մոտեցել գերազանց մարզավիճակով: Կարճ ծրագրում վաստակելով 111.68 միավոր, Հանյուն վստահորեն առաջ էր անցել իսպանացի Խավիեր Ֆերնանադեսից: Ազատ ծրագրում ճապոնացի գեղասահորդն անթերի չէր, սակայն կարճ ճրագրի ամրության պաշարը բավական էր օլիմպիական չեմպիոն դառնալու համար:  Աշխարհի եւ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը շաբաթվա լավագույների ցանկում է:

«Լացիո» ֆուտբոլային ակումբ: Իտալիայի առաջնությունում գերազանց հանդիպումների շարք անցկացնելուց հետո ֆուտբոլային Եվրոպան խոսեց Սիմոնե Ինձագիի մարզչական տաղանդի մասին: «Լացիոն», իր կազմում չունենալով համաշխարհային մասշտաբի գերաստղեր, և՛ Ա սերիայում, և՛ Եվրոպա լիգայում աչք շոյող ֆուտբոլ էր ցուցադրում: Կար նաեւ մի հատված, երբ իտալական գրանդերի անհաջողությունների ֆոնին հենց հռոմեացիներն էին Իտալիայում ամենակայուն թիմը դարձել:

Լուսանկարը` Facebook


Շաբաթներ առաջ լավագույն քառյակում ամուր տեղ զբաղեցրած թիմն առաջնության վերջին 3 խաղում ձախողվել է ու պարտություններ կրել: Ներքին բացթողումները քիչ էին, հիմա էլ հռոմեացիների գործերը բարդացել են Եվրոպա լիգայում: Փլեյ-օֆֆի առաջին իսկ խաղում արծիվները Բուխարեստում զիջեցին «Ստյաուային»: Ռումինացիներից կրած պարտությունն առաջին հայացքից ողբերգություն համարել չի կարելի, բայց, դիտելով բիանկոչելեստիի վերջին խաղերը, միանգամից աչք է զարնում, որ Ինձագիի թիմը կորցրել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Եթե «Լացիոն» արագորեն չհաղթահարի խաղային ճգնաժամը, մրցաշրջանի գալիք հատվածում կորուստներն անդառնալի կարող են լինել:

Ինձագին առաջին հերթին պետք է կարողանա վերադարձնել երիտասարդ առաջատարների վստահությունը:  Մրցաշրջանը ֆանտաստիկ սկսած Ստեֆան Միլիկովիչ-Սավիչը չի կարողանում վերադառնալ նախկին մակարդակին: «Լացիոյի» համար հոգեբանական հզոր հարված եղավ «Նապոլիից» կրած պարտությունը, այն դեպքում, երբ Ինձագիի թիմն առաջինն էր հասել հաջողություն: Վերջին տապալումներից հետո  արծիվներն Ա սերիայի մրցաշարային աղյուսակում նահանջել են 5-րդ տեղ: Նման արդյունքներից հետո «Լացիոն» շաբաթվա անհաջողակների ցանկում է:

Հոկեյի Ռուսաստանի հավաքական: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի հոկեյի մրցաշարը թեւակոխում է վճռական փուլ: Չնայած մեկնարակային խաղում Սլովակիայի հավաքականից կրած սենսացիոն պարտությանը՝ Ռուսաստանի ընտրանին մնում է չեմպիոնի կոչման թիվ 1 ֆավորիտը: Նույնիսկ այն հանգամանքը, որ մյուս խմբերից առաջին տեղով դուրս եկած թիմերը ոչ մի պարտություն չեն կրել, չի խոսում այն մասին, որ կարող են անել, քան ռուսները:  Դրա համար կան մի քանի պատճառներ:

Ռուսաստանի հավաքականի համար առաջին խաղում կրած պարտությունն ինչ-որ տեղ կարելի է հաջողություն որակել: Եթե Օլեգ Զնարոկի թիմը նման խաղային օղակներով հաղթեր խմբում ընդգծված հավաքականներին եւ վճռական խաղերին մոտենար այդ հնգյակներով, գուցե, ավելի զորեղ մրցակիցների հետ խաղերում  բախվեր  նույն խնդիրներին, ինչ Սլովակիայի ընտրանու հետ: Պարտությունը դաս եղավ, որպեսզի Զնարոկը մշակի նոր մարտավարություն:

Լուսանկարը` http://www.mcclatchy-wires.com


Մասնագետը կարճ ժամանակահատվածում գտավ օպտիմալ լուծում: Առաջին հերթին քանդեց մեկնարակային հնգյակի Դացյուկ-Կովալչուկ-Մոզյակին տարեց եռյակին եւ նրանցից յուրաքանչյուրին ուղարկեց այլ օղակ՝ երիտասարդների հետ խաղալու:  Մարզչի համար բարդ էր նաեւ բաժանել Տելեգին-Անդրոնով ուժային դուետին, բայց  Զնարոկը ռիսկի գնաց ու հաջորդ խաղից սկսվեցին արդյունքները գալ:

Կատարված վերադասավորումներից հետո ռուսների կազմում սկսեց փայլելԿապիզիով-Գուսեւ-Դացյուկ հարձակողական օղակը: Չնայած երիտասարդ տարիքին, շատ հասուն հոկեյ է խաղում Կիրիլ Կապիրոզովը, ով հասցրել է դառնալ 4 գոլի հեղինակ: Օղակների փոփոխությունից հետո գերազանց է իրեն դրսեւորում Նիկիտա Կովալչուկը: Վերջինիս անվան դիմաց 4 գոլ ու 1 գոլային փոխանցում կա: Ռուսների վտանգավոր գրոհների մեծամասնությունը կազմակերպում է անզուգական տեխնիկա ունեցող Նիկիտա Գուսեւը, ով հասցրել է 4 գոլային փոխանցում բաժանել թիմակիցներին:

Կարմիր մեքենան քառորդ եզրափակիչ մտավ տափօղակների +9 ցուցանիշով: Ռուսների հոկեյը մյուս թիմերի համամատ ավելի հասուն է, ավելի կազմակերպված ու արդյունավետ: Այս պահի դրությամբ, եթե խոշոր անակնկալներ չլինեն, Ռուսաստանի հավաքականը պարտավոր է դառնալ օլիմպիական չեմպիոն: Նրանք շաբաթվա լավագույների ցանկում են:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին