Ապրիլ 26, 2024
exclusive
2263 դիտում

Վավրինկան կարող է օրինակ վերցնել Սուարեսից ու Դանիել Անդե Տանդեից



Ձմեռային օլիմպիական խաղերից առաջ «Up&Down»-ը  ներկայացնում է ոստնակացատկի թռիչքային ցատկահարթակի աշխարհի չեմպիոնին: Mediamax Sport-ը գտել է նաեւ թենիսի Մեծ սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնության գլխավոր անհաջողակին:

Լուիս Սուարես:  «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի համար ֆուտբոլային տարվա մեկնարկն այնքան աղոտ էր, որ կապտանռնագույների երկրպագուները սկսել էին քննարկել Սուարեսի ծառայություններից հրաժարվելու  տարբերակները: Բոլորը միաձայն պնդում էին, որ մեծատամը հնարավոր բոլոր միջոցնորով փչացնում է գոլային պահերը: Նման տարօրինակ կացության մեջ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը, եթե ոչ լավագույնը, երբեք չէր հայտնվել:

Լուիսը չկորցրեց իրեն եւ չփոխեց գործի հանդեպ իր վերաբերմունքը: Քրտնաջան աշխատանքն ու խաղերի ժամանակ կատարված բազում անհաջող փորձերը մի օր պսակվեցին հաջողությամբ: Նրա հաջողության աստղը կրկին սկսեց  փայլեց: Ուրուգվայցին հիմա ոչ միայն գոլեր է փխում, այլեւ անհրաժեշտ պահի կատարում է ֆանտաստիկ գոլային փոխանցումներ: Եթե ինչ-որ տեղ կաղում է Մեսսիի խաղը, «Բարսան» մտահոգվելու առիթ չունի: Բարդ իրավիճակում ելք կգտնի ուրուգվայցին:

Լուսանկարը` minutemediacdn.com


Պրիմերայի վերջին տուրի խաղը կապտանռնագույներն անցկացնում էին «Բետիսի» հետ: Առաջին կեսում Վալվերդեի միկրոսկոպիկ մեքենան չկարողացավ ազատ անցքեր գտնել «Բետիսի» պաշտպանությունում, բայց երկրորդում ամեն ինչ հայտնվեց իր տեղում: Տանտերերի կործանումը մեկնարկեց Լուիս Սուարեսի գեղեցկագույն փոխանցումով, հաշիվը բացեց Իվան Ռակիտիչը: Րոպեներ հետո գոլի հեղինակ դառնալու հերթը հասավ ուրուգվայցի գոլահարին:  Ռակիտիչը վերադարձրեց պարտքը՝ Լուիսը չվրիպեց: «Բարսայի» հաղթանակն ամբողջական չէր լինի, եթե Մեսսի-Սուարես դուետը միասին չաշխատեր: Խաղի վերջում ֆուտբոլիստները մեկական անգամ միմյանց դուրս բերեցին հարվածային դիրքի ու չվրիպեցին: Արդյունքում, Լուիս Սուարեսը դարձավ դուբլային կոմբինացիայի կառուցող՝ երկու գոլ, երկու գոլային փոխանցում: Նման արդյուանվետ խաղով նա շաբաթվա լավագույներից մեկն է:

Ստեն Վավրինկա: Եթե համաշխարհային թենիսի սիրահարների շրջանում գտնվեր մեկն ու կարծիք հայտներ, որ Ավստրալիայի բաց առաջնության 1/32-րդ եզրափակչում, շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան կարող է պարտվել ու պայքարը թողնել Տեննիս Սենդգրենի հետ խաղում, այդ երկրպագուին առնվազն արկածախնդիր կհամարեին: Սա թերեւս սենսացիա է, որի բացատրությունը հասկանալու համար անհրաժեշտ է դետալներով վերլուծել Ստենի գործողությունները: Սենդգրենը հաղթեց բոլոր ցուցանիշներով ու արժանի կերպով շարունակեց պայքարը:  Շվեյցարական թենիսի առաջատարներից  մեկի պարտության պատճառները բազամաթիվ էին: Փորձենք հասկանալ, որոնք են ֆիասկոյի գլխավոր հիմքերը:

Լուսանկարը` http://www.yonex.com/


Նրանք, ովքեր հետեւել են հանդիպման ընթացքին միանշանակ կփաստեն, որ Վավրինկայի մատուցումներն այդ խաղում անբացատրելի վատ էին ստացվում:  Ստենը մրցակիցների մեծամասնությանը կարողանում է հաղթել փայլուն առաջին հարվածի օգնությամբ: Շատ են եղել հանդիպումներ, որտեղ խաղարկումները չեն ստացվել, բայց արդյունքը կառուցվել է հենց մատուցումների հաշվին:

Մյուս կարեւոր գործոնը երկարատեւ խաղարկումների ժամանակ թույլ հարվածներն էին, որից հետո Սինդգրենը կարողանում էր ճշգրիտ կատարել իր եզրահանգումներն ու անկասելի վերջնահարվածով միավորներ էր վաստակում:  Վավրինկան անօգնական տեսք ուներ անգամ ցանցին մոտ: Նա մի քանի անգամ փորձեց խաղարկումներն արագ ավարտի հասցնել այդկերպ, բայց Սինդգրենը  վստահորեն դեղին գնդակն ուղղում էր բաց անկյունն ու միավոր վաստակում: Ստենի խաղին պակասում էր արագությունն ու վճռականությունը:

2014 թվականի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնությունից հետո հետո սա առաջին դեպքն է, որ շվեյցարացի թենիսիստը ստիպված է պայքարը թողնել քառորդ եզրափակիչ չհասած: Այժմ ժամանակն է պարտությունը վերլուծելու ու դասեր քաղելու:

Դանիել Անդրե Տանդե: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին հաշված օրեր են մնացել: Ոստնակացատկի գերաստղերն իմի են բերում արսենալում առկա  տեխնիկական լուծումներն ու պատրաստվում կռիվ տալ  փհենչհանյան ոսկու համար: Գերմանական Օբերսդորֆում, ձմեռային թատրոնից առաջ, կայացավ ոստնակացատկի թռիչքային ցատկահարթակի աշխարհի առաջնությունը: Մասնակցում էի  բոլոր ուժեղագույները:  Մրցման մեկնարկից առաջ գլխավոր ֆավորիտնեն էին  Կամիլ Ստոխը, Ռիհարդ Ֆրայտագը, Շտեֆան Կրաֆտը, Անդրեաս Ստյարնենը եւ Անդրեաս Վելինգերը:  Օբերսդորֆում ֆավորիտներն այդպես էլ մնացին թղթի վրա, իսկ  թռիչքային տրամպլինի աշխարհի չեմպիոնական կոչումն իր հետ օլիմպիական խաղեր կտանի նորվեգացի Դանիել Անդրե Տանդեն:

Լուսանկարը` https://sportowefakty.wp.pl/


Օբերսդորֆյան տրամապլինը և՛ որակավորման, և՛ հիմնական մրցման ժամանակ հարազատ տան պես հարմար էր Տանդեի համար: Առաջին մրցութային օրվա առաջին ցատկի ժամանակ գերազանց արդյունք էին ցուցադրել Կամիլ Ստոխն ու Ռիհարդ Ֆրայտագը: Թվում էր, ոչ մեկ չի կարողանա միջամտել պայքարին: Տանդեն թռիչքը սկսեց ուժեղ քամու ազդեցությամբ ու կարողացավ  212մ-ի շնորհիվ այնպիս փոխհատուցում ստանալ, որը նրան թույլ տվեց առաջ անցնել Ստոխից ու Ֆրայտագից: 2-րդ ցատկի ժամանակ եւս նորվեգացին լավագույնն էր:  Առաջին մրցումային օրվանից հետո  Դանել Անդրե Տանդեն վստահորեն առաջ պոկվեց մրցակիցներից: Հաջորդ օրն անհրաժեշտ էր ստաբիլ ելույթ, որպեսզի աշխարհի չեմպիոնությունը կայանար: Նորվեգացին հասավ իր նպատակին: 2-րդ մրցումային օրը նա պայքարն ավարտեց լավագույն եռյակում՝ պահպանելով առաջատարի դիրքը: Նորվեգիան իրեն հավասարը չուներ նաև թիմային պայքարում: Տանդեի ավանդը մեծ էր թիմային չեմպինության մեջ: Խելահեղ արդյունքներով  շաբաթը Դանիելին ընդգրկել է լավագույն մարզիկների ցանկում:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին