Ապրիլ 21, 2024
395 դիտում

Կոբի Բրայանտի չեմպիոնական մատանին աճուրդում վաճառվել է ռեկորդային 927 հազ. դոլարով


Լուսանկարը` NBA


«Լոս Անջելես Լեյքերս»-ի նախկին խաղացող Կոբի Բրայանտի 2000 թվականի չեմպիոնական մատանին Goldin աճուրդում վաճառվել է ռեկորդային 927 հազ. դոլարով:

Մատանին բասկետբոլիստը նվիրել էր իր հորը` NBA-ի նախկին բասկետբոլիստ ու մարզիչ Ջո Բրայանտին:

ESPN-ն գրում է, որ գնորդի անունը հայտնի չէ: Կազմակերպիչները նշում են, որ դա Բրայանտի պարգեւներից ամենաթանկ գնով վաճառվածն է: 2013-ին մատանին Goldin աճուրդում ձեռք է բերվել 173 հազ դոլարով:

Աճուրդներում ամենաթանկ գնով՝ 2,1 մլն դոլարով, վաճառվել է բեյսբոլիստ Բեյպ Ռութի 1927 թվականի չեմպիոնական մատանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին