Նոյեմբեր 15, 2024
794 դիտում

Լիգա 1-ը պարգեւատրել է լավագույններին․ Մեսսին այդ նույն պահին «Coldplay»-ի համերգին էր


Լուսանկարը` Ligue 1

Լուսանկարը` Viva Barcelona


Լիգա 1-ը երեկոյան կատարել է առաջնության լավագույնների պարգեւատրման արարողությունը։

Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին 4-րդ անգամ արժանացել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 11-րդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչը ռեկորդային է այդ երկրի առաջնության համար։

Մրցանակը նրան հանձնել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը։ Ֆրանսիացին լավագույնն է եղել նաեւ 2019, 2021 եւ 2022-ին, 2020-ին կորոնավիրուսի պատճառով մրցանակաբաշխություն տեղի չի ունեցել։

Լեո Մեսսին չի մասնակցել Լիգա 1-ի կազմակերպած միջոցառմանը, չնայած ինքը եւս հավակնում էր լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Նա այդ պահին եղել է Բարսելոնայում, որտեղ ներկա է գտնվել «Coldplay» խմբի համերգին։ Լուսանկարներում նա «Բարսելոնա»-ի նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասի հետ է։

Լուսանկարը` Viva Barcelona


Լավագույն մարզիչ ճանաչվել է «Լենս»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ Էյսը, իսկ լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստը, որը հանդես է գալիս արտերկրում, Քարիմ Բենզեման է։ Կազմվել է խորհրդանշական հավաքականը, պարգեւատրվել են նաեւ կանանց ֆուտբոլի ներկայացուցիչները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին