Ապրիլ 20, 2024
5119 դիտում

Ջորկաեֆին սիրելով՝ ծնողները որդուն կոչել են Ջորկաեֆ. Նրանց հանդիպումը Կատարում


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FIFA


Լեգենդար ֆուտբոլիստներ, ովքեր ժամանակին հիացրել են իրենց խաղով, այս օրերին Կատարում են եւ հետեւում են Աշխարհի առաջնությանը:

Նրանց թվում է նաեւ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: «Ջորկաեֆը 20 տարի անց կրկին խաղում է Մունդիալում... բայց ոչ թե Ֆրանսիայի, այլ Էկվադորի կազմում»,-այսպիսի վերնագիր էր գրել իսպանական Marca-ն:

Խոսքն, իհարկե, Էկվադորի երիտասարդ ֆուտբոլիստ Ջորկաեֆ Ռեասկոյի մասին է: Նրա հայրը՝ Նեյսեր Ռեասկոն, եւս ֆուտբոլիստ է եղել, ելույթ է ունեցել իր երկրի առաջնությունում եւ ազգային հավաքականում: Երբեք հնարավորություն չի ունեցել հանդես գալ եվրոպական ակումբներից մեկում, սակայն Էկվադորի կազմում մասնակցել է 2006-ի Աշխարհի առաջնությանը:

Լուսանկարը` FIFA


«Հայրս միշտ սիրել է Ֆրանսիայի հավաքականի խաղը: Նա ու մայրս երկրպագել են այդ թիմին, իսկ նրանց սիրելի ֆուտբոլիստը եղել է Յուրի Ջորկաեֆը: Այս պատճառով էլ, երբ ես ծնվել եմ, որոշել են նրա պատվին Ջորկաեֆ անունը տալ»,-ասել է Ռեասկոն:

Նա նշել է, որ նայում է ֆրանսիացու հանդիպումների տեսագրությունները եւ կարծում է, որ իր ոճն ինչ-որ չափով նման է նրան:

Եվ ահա, Յուրին ու Ջորկաեֆը մի քանի օր առաջ հանդիպել են Կատարում, զրուցել ու նկարվել: Երիտասարդ ֆուտբոլիստի համար սա սպասված հանդիպում է եղել, նա համոզված է, որ ծնողները եւս մեծ հուզմունք են ապրել այս կապակցությամբ:

«Չգիտեմ՝ կկարողանա՞մ նրա նման կարիերա եւ նվաճումներ ունենալ, սակայն անում եմ ամեն ինչ, որ առաջ գնամ ֆուտբոլում եւ իմ հետքը թողնել այս մարզաձեւի մեջ»,-ասել է Ջորկաեֆ Ռեասկոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին