Ապրիլ 16, 2024
617 դիտում

Բոլորն են ֆուտբոլ նայում, անգամ՝ վիրահատության ընթացքում



Այս օրերին ամբողջ աշխարհն է ապրում ֆուտբոլով: Դրա վկայությունն է Լեհաստանի հիվանդանոցներից մեկի հրապարակած կադրը, որում բժիշկները վիրահատություն են անում, իսկ հիվանդն այդ ընթացում հետեւում է ֆուտբոլային հանդիպման:

Նրա խնդրանքով են վիրահատարանում հեռուստաէկրան տեղադրել, որպեսզի խաղը բաց չթողնի: Այդ պահին ընթանալիս է եղել Իրանի եւ Ուելսի ընտրանիների հանդիպումը: Բավական դիտարժան ու պայքարով լի խաղում իրանցիները 2:0 հաշվով հաղթանակ են տարել:

Հիվանդի առողջական վիճակի կամ վիրահատության ընթացքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին