707 դիտում

Քրիշտիանու Ռոնալդուն առաջին մարդն է, ով Ինստագրամում 500 մլն հետեւորդ ունի


Լուսանկարը` Seleções de Portugal


Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, որն իր թիմի հետ Կատարում է ու սպասում է առաջիկա հանդիպմանը, դարձել է մոլորակի առաջին մարդը, որն Ինստագրամում 500 մլն հետեւորդ ունի:

Պորտուգալացին ոչ միայն իր բարձրակարգ խաղով ու նվաճած մրցանակներով է առանձնանում: Մարդկանց շրջանում նրա նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, այդ մասին է փաստում սոցկայքերում հետեւողների թիվը:

Աշխարհի առաջնությունից առաջ Louis Vuitton-ը համատեղ ֆոտոշարքում ներկայացրել է Քրիշտիանու Ռոնալդուին ու Լեո Մեսսիին եւ այդ կադրը երկուսն էլ հրապարակել են Ինստագրամի իրենց էջերում:


Ռոնալդուի մոտ հավանումների քանակը կազմում է 35,8 մլն, իսկ Մեսսիի՝ 27,9:

Ինստագրամում հետեւորդների քանակով 2-րդը հենց Մեսսին է՝ 376 մլն, որը շրջանցել է Քայլի Ջեններին (372 մլն):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին