Ապրիլ 20, 2024
803 դիտում

Ավստրալիայի կառավարությունը մտափոխվել է. Ջոկովիչին թույլ կտան մեկնել երկիր


Լուսանկարը` Getty Images


Ավստրալիայի կառավարությունը մտափոխվել է ու որոշել Նովակ Ջոկովիչին ժամանակավոր մուտքի վիզա տրամադրել:

Այս հունվարին նրան երկրից արտաքսել էին ու արգելել մասնակցել Ավտրալիայի բաց առաջնությանը: Պատճառը կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելն էր:


Սերբ թենիսիստի մուտքն Ավստրալիա արգելված էր մինչեւ 2025 թվականը: Ավելի վաղ Australian Open-ի տնօրեն Քրեյգ Թեյլին հայտնել էր, որ եթե Ջոկովիչին վիզա տրամադրեն, ապա իրենք մեծ հաճույքով կընդունեն նրան:

Այս հուլիսին Ավստրալիան հանել է այն պահանջը, ըստ որի երկիր մտնողները պետք է պարտադիր պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ: Շաբաթներ առաջ էլ Աշխարհի նախկին առաջին ռակետը հայտնել էր, որ «դրական ազդակներ» է ստանում ու հունվարին կարող է մասնակցել իր սիրելի մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին