Ապրիլ 20, 2024
790 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Հռոմի պապին մարզաշապիկ է նվիրել


Լուսանկարը` vaticannews.va

Լուսանկարը` vaticannews.va

Լուսանկարը` vaticannews.va

Լուսանկարը` vaticannews.va

Լուսանկարը` vaticannews.va


«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

Նա պապին մարզաշապիկ է նվիրել հետեւյալ գրառումով. «Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապ, ինձ ու հայրենիքիս համար մեծ պատիվ է սատարել ձեր ջանքերին՝ խթանելու խաղաղություն իմ երկրում ու համայն աշխարհում»։

Նա դարձել է 200 մարզիկներից մեկը, որը մասնակցել է «Խաղաղության հանդիպմանը»: Մխիթարյանը խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է եղել մյուս հայտնի մարդկանց հետ իր ներդրումն ունենալ աշխարհում խաղաղության ամրապնդման գործում:

Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ռոնալդինյոն, Ջանլուիջի Բուֆֆոնն եւ այլ հայտնի ֆուտբոլիստներ: Այս տարի այն նվիրված է եղել Դիեգո Մարադոնայի հիշատակին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին