Ապրիլ 19, 2024
1153 դիտում

Մարիա Շարապովա. Ծննդաբերելուց հետո մի քանի շաբաթ չեմ կարողացել նորմալ քայլել


Լուսանկարը` thevoicemag.ru


Այս տարվա հուլիսին 35-ամյա Մարիա Շարապովան ու գործարար Ալեքսանդր Գիլկեսը ծնողներ են դարձել: Ամիսներ անց նա խոստովանել է, որ որդու ծնունդը բավական դժվար է անցել:


Նախկին թենիսիստուհին պատմել է, որ ծննդաբերելուց հետո ցավի նոպաների պատճառով մի քանի շաբաթ չի կարողացել նորմալ քայլել: Վերականգնվելն իսկապես բարդ է եղել նրա համար:

«Ինձ թվում է, որ կյանքում այդքան թույլ չեմ զգացել, ինչպես ծննդաբերելու հաջորդ օրը: Այնպես որ, անգամ սովորական շարժումները առաջընթաց էին համարվում: Միչեւ հիմա էլ լրիվ չեմ գիտակցում, որ մայրիկ եմ դարձել: Սիրում եմ հետեւել, թե որդիս ինչպես է մեծանում, բայց շատ հարցերից լիովին գլուխ չեմ հանում: Ամեն նոր օրը փորձություն է ու հասկանում եմ, որ ոչինչ էլ չգիտեմ»,- «New Beauty»-ին պատմել է նա:

Շարապովան ավելացրել է, որ կրծքով կերակրելու պատճառով անընդհատ քաղցած է զգում ու փորձում է առողջ սնունդ օգտագործել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին