Ապրիլ 20, 2024
840 դիտում

Երեկ Դիեգո Մարադոնան կդառնար 62 տարեկան. Նրան նվիրված նոր արձանի բացումը


Լուսանկարը` Mundo Deportivo

Լուսանկարը` Mundo Deportivo

Լուսանկարը` Mundo Deportivo

Լուսանկարը` Mundo Deportivo


Հոկտեմբերի 30-ին լեգենդար Դիեգո Մարադոնան կդառնար 62 տարեկան:

Տարեդարձից մեկ օր առաջ՝ «Նապոլի»-ն, որտեղ արգենտինացի ֆուտբոլիստը հանդես է եկել 1984-1991 թթ., ներկայացրել է նրան նվիրված նոր արձանը:

Ակումբի հետ Մարադոնան դարձել է Իտալիայի չեմպիոն, Գավաթակիր եւ Սուպերգավաթակիր, ինչպես նաեւ՝ տիրացել ՈւԵՖԱ-ի Գավաթին:

Արձանի առանձնահատկությունը ձախ ոտնաթաթն է, որը պատրաստվել է ոսկուց: Այն տեղադրվել է «Մարադոնայի» անվան ստադիոնում՝ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Նապոլի»-«Սասուոլո» (4:0) խաղից առաջ:

Ստադիոնը պաշտոնապես ֆուտբոլիստի անունով է կոչվել նրա մահից մի քանի օր անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին