Ապրիլ 25, 2024
1885 դիտում

Այսօր Արսեն Հարությունյանի հարսանիքն է


Լուսանկարը` անձնական արխիվից


Այսօր Եվրոպայի ու Մ-23 տ. Աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանի հարսանիքն է: Նրա ընտրյալը Դիանան է, որի հետ ծանոթացել են 3 տարի առաջ:

Այս տարվա ապրիլին Mediamax Sport-ին տված հարցազրույցում ազատ ոճի ըմբիշը խոստովանել էր, որ ամուսնանալու են ԱԱ-ից հետո, երբ վերջապես մրցումներից հետո ազատ ժամանակ կունենա:

«Կարեւորը գիտեի, որ լավ ընտանիքից է ու շատ խելացի: Պատահաբար եմ տեսել, հետո որոշ ժամանակ անց սոցկայքերով եմ նորից գտել: Դիանան նկարում է, իր աշխատանքներն աչքովս ընկան: Աստիճանաբար սկսել ենք շփվել, հետո հասկացա, որ շատ եմ սիրում իրեն եւ ուզում եմ կյանքս իր հետ կապել»,- խոստովանել է նա:

Հարությունյանը նաեւ ընդգծել էր, որ սիրելին իր հաղթանակներում մեծ ներդրում ունի ու շատ է ոգեշնչում իրեն. «Սովորաբար սիրահարվածությունը խանգարում է մարզիկներին: Նա նույնքան է ուզում հաղթեմ, որքան եւ ես: Դիանայի համար իմ կարիերան շատ կարեւոր է: Միշտ ասում է, որ ամբողջ ուշադրությունս սպորտի վրա կենտրոնացնեմ: Լարված ժամանակ նրա հետ եմ զրուցում ու հանգստանում»:

Mediamax Sport-ը նորապսակներին մաղթում է երջանկություն ու համատեղ երկար տարիներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին