Ապրիլ 19, 2024
1013 դիտում

Բացահայտելով ՖԻՖԱ-ի գաղտնիքները. Netflix-ի նոր ֆիլմաշարը կոռուպցիոն սկանդալի մասին


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` FIFA


Netflix-ը նոյեմբերի 9-ից ցուցադրելու է վավերագրական ֆիլմաշար, որը պատմելու է ՖԻՖԱ-ի ամենակնճռոտ ու կոռուպցիոն սկանդալների մասին:

«FIFA Uncovered» անվանումը կրող ֆիլմի թրեյլերն արդեն իսկ լարվածություն է առաջացրել ու խոստանում է հետաքրքիր մանրամասներ բացահայտել: Աշխարհի առաջնությունից ընդամենը 11 օր առաջ մեկնարկող ֆիլմաշարը պատմելու է վերջին տասնամյակում ֆուտբոլային կառույցում տեղի ունեցած սկանդալային որոշումների մասին՝ ներառյալ 2018 եւ 2022 թվականների առաջնությունների հայտերի ընդունման ու հաղթող երկրների անունները որոշելու գործընթացը: Դրանք ամբողջովին կապված են կոռուպցիայի հետ:

Լուսանկարը` FIFA


Ֆիլմի թրեյլերում ՖԻՖԱ-ի անդամ լինելը համեմատվում է «գաղտնի վայրում» ապրելու հետ, իսկ ղեկավար անձնակազմը բնորոշվում է որպես «հանցավոր կազմակերպություն»։

New York Times-ի լրագրող Քեն Բենսինգերը, որը գիրք է գրել ՖԻՖԱ-ում տեղի ունեցած կոռուպցիայի դեպքերի մասին, Twitter-ի իր էջում գրել է, որ աշխատել է Netflix-ի վավերագրական ֆիլմի ստեղծագործական կազմի հետ ու խոստացել, որ մարդիկ «զարմանալի եւ մեծ բացահայտումներ» են իմանալու:



ԱՄՆ արդարադատության նախարարությունը 2015 թվականին 14 բարձրաստիճան ֆուտբոլային պաշտոնյաների մեղադրանք է առաջադրել կաշառակերության, խարդախության, փողերի լվացման մեջ ներգրավված լինելու համար:

Հայտարարվեց, որ Ռուսաստանի եւ Քաթարի համար աշխատող պաշտոնյաները կաշառել են ՖԻՖԱ-ի անդամներին, որպեսզի վերջիններս իրենց ձայները տան այս երկրների օգտին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին