Ապրիլ 25, 2024
915 դիտում

Լեո Մեսսին պատմել է, թե կինն ինչպես է իրեն օգնում մոռանալ անհաջողությունները


Լուսանկարը` Անձնական արխիվ


ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին պատմել է, թե ինչպես է կինը՝ Անտոնելա Ռոկուզոն, օգնում իրեն հաղթահարել խաղադաշտում ունեցած դժվարությունները:

Նա խոստովանել է, որ կարող է շատ ծանր տանել անհաջող հանդիպումները, բայց Անտոնելան միշտ էլ գտնում է իրեն օգնելու ձեւը:

«Երբեմն զայրույթս շատ ուժեղ է լինում ու ցանկանում եմ այն անցյալում թողնել: Այդ ժամանակ վերադառնում եմ տուն, որպեսզի տեսնեմ կնոջս ու որդիներիս, դա հանգստացնում է: Անտոն փորձում է ինձ դուրս քաշել այդ ամենից, ստիպում մոռանալ խաղի ու հաշվի մասին, նա գիտի, թե ճիշտ պահը երբ է վրա հասնում»,-TV Sports-ին պատմել է ֆուտբոլիստը:

Մեսսին նշել է, որ նախկինում սովորաբար անհաջող հանդիպումներից հետո սիրում էր լրիվ միայնակ մնալ.

«Փակվում էի բոլորից, քանի որ ինձ համար միայն ֆուտբոլը գոյություն ուներ: Ոչ մեկի հետ ի վիճակի չէի լինում խոսել: Բայց ավագ որդուս ծնունդից հետո ամեն ինչին սովորեցի այլ կերպ նայել»:

Տիագու Մեսսին ծնվել է 2012 թվականին, իսկ Մատեոն եւ Չիրոն՝ 2015-ին եւ 2018-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին