Ապրիլ 26, 2024
989 դիտում

Խոակին Կապառոս. Բոլորս հայ ենք


Լուսանկարը` Reuters


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն աջակցություն է հայտնել ողջ հայ ժողովրդին:

«Դժվար պահին ես ձեզ ուղարկում եմ իմ ամբողջ ուժը: Մենք բոլորս հայ ենք»,-Թվիթերի իր էջում գրել է Կապառոսը:

Սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից վերսկսված պատերազմում Հայաստանը, ըստ պաշտոնական տվյալների, ունի 100-ից ավել զոհ ու տարածքային կորուստներ: Երեկվանից փողոցներում հավաքված մարդիկ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ցույցերը շարունակվում են նաեւ այսօր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին