Ապրիլ 24, 2024
1189 դիտում

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանի սկսած պատերազմին


Լուսանկարը` Reuters


«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւս անդրադարձել է սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից սկսված լայնածավալ ռազմական գործողություններին:

Նա սոցկայքերի իր էջերում հետեւյալ գրությամբ լուսանկար է հրապարակել. «Կարեւոր: Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական հարձակումը Հայաստանի դեմ»:



Մխիթարյանը պարբերաբար գրառումներ է կատարել ու տեղեկացրել Ադրբեջանի ագրեսիայի մասին նաեւ 2020 թվականի պատերազմի ժամանակ: Նա նաեւ խաղաղության ու գործողության կոչով էր դիմել Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Էմանուել Մակրոնին ու Դոնալդ Թրամփին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին