Ապրիլ 24, 2024
812 դիտում

Կիրյոսը Խաչանովի դեմ խաղից հետո US Open-ի ամենախոշոր տուգանքն է ստացել


Լուսանկարը` CNN


Նիկ Կիրյոսը Կարեն Խաչանովի դեմ US Open-ի քառորդ եզրափակչում ոչ սպորտային պահվածք է դրսեւորել, ինչի արդյունքում շատ մեծ տուգանք է ստացել:

Նա 5 սեթում զիջել է Խաչանովին ու անհաջող խաղի պատճառով ջրի շիշն է հարվածել կորտին, ապա պարտությունից հետո 2 ռակետ կոտրել: Դրա համար էլ մրցաշարի պատմության մեջ ամենամեծ տուգանքը կվճարի՝ 14 հազ. դոլար: Մրցաշարում մինչեւ քառորդ եզրափակիչ հասնելու համար Կիրյոսը վաստակել է 445 հազար դոլար:

Դա ավստրալացի թենիսիստի 5-րդ տուգանքն էր, ավելի վաղ նրան պատժել են հայհոյանքների ու թքելու համար: Բոլոր տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 32,5 հազար դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին