1071 դիտում

Նադալի դրամատիկ հաղթանակը US Open-ում. Նա ռակետով հարվածել է սեփական քթին


Լուսանկարը` mundodeportivo.com

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` mundodeportivo.com

Լուսանկարը` mundodeportivo.com


Ռաֆայել Նադալը US Open-ի 2-րդ շրջանում բավական դրամատիկ հաղթանակ է տարել իտալացի Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ, որին մինչ այդ զիջել է 4 անգամ:

Դիմակայությունն ավարտվել է 2:6, 6:4, 6:2, 6:1 հաշվով: 4-րդ սեթում 3:0 հաշվի ժամանակ Նադալը ցածր գնդակին հասնելու ժամանակ ռակետով անհարմար հարված է հասցրել քթին, այն բավական ուժեղ է եղել ու անմիջապես արյունահոսել է: Հանդիպումը դադարեցվել է որոշակի ժամանակով, որպեսզի բժիշկները Նադալին օգնություն ցուցաբերեն:

«Սկզբում մի քիչ գլուխս էր պտտվում ու ցավում: Բայց արդեն ամեն ինչ կարգին է: Նախկինում նման հարված հասցրել եմ գոլֆի մականով, բայց ռակետով առաջին անգամ էր: Պետք չէ այս ամենը մեծ պատմություն դարձնել: Պարզապես ուժեղ հարված ստացվեց: Սկզբում մտածում էի, որ քիթս ջարդել եմ: Իրականում արժանի էի դրան, քանի որ վատ էի խաղում: Դե լավ, կատակում եմ»,- հանդիպումից հետո խոստովանել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին