Ապրիլ 20, 2024
690 դիտում

Մայք Թայսոնը պատմել է, թե ինչու է տեղաշարժվում անվասայլակով


Լուսանկարը` firstpost.com


Մի քանի շաբաթ առաջ Մայք Թայսոնն անհանգստացրել է իր երկրպագուներին, երբ հանրային վայրում հայտնվել է անվասայլակով:

Նրան նկատել են Մայամիի օդանավակայանում, լուսանկարները միանգամից տարածվել են համացանցում:

«Ես ռադիկուլիտ ունեմ, ու ժամանակ առ ժամանակ այդ խնդիրն ի հայտ է գալիս: Երբ ցավերը սկսվում են, նույնիսկ խոսել ի վիճակի չեմ լինում»,- Newsmax TV-ին տված հարցազրույցում ասել է Թայսոնը:

Նա հանգստացրել է բոլորին ու ասել, որ առողջական խնդիրն ամեն դեպքում այնքան էլ լուրջ չէ, որքան ենթադրել են սոցկայքերի օգտատերերը. «Փառք Աստծո, դա միակ առողջական խնդիրն է, որն ունեմ: Հիմա ինձ լավ եմ զգում: Բոլորս էլ մի օր մեռնելու ենք, երբ հայելու մեջ եմ նայում ու դեմքիս տեսնում փոքրիկ կետիկները, մտածում եմ. «Ուրեմն իմ ժամանակը մոտենում է շատ արագ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին