Ապրիլ 20, 2024
851 դիտում

Չանցկացնել ոչ մի հանդիպում ու լինել 1-ինը. Ֆեդերերն ամենաշատ եկամուտն ունի


Լուսանկարը` Roger Federerfacebook page


Ռոժեր Ֆեդերերը Forbes-ի հրապարակած ամենաբարձր վարձատրվող թենիսիստների շարքում զբաղեցնում է առաջին տեղը:

Մեծ Սաղավարտի 20-ակի հաղթողն այս ցուցանիշը գրանցում է 17-րդ անգամ եւ այն դեպքում, որ նա վերջին 14 ամիսը ոչ մի հանդիպում չի անցկացրել:

Ամսագիրը նշում է, որ շվեյցարացու եկամուտը հարկերը չհաշված 90 մլն դոլար է կազմում:

Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցնում է Նաոմի Օսական (56,2 մլն), իսկ եռյակը եզրափակում է Սերենա Ուիլյամսը (35,1 մլն):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին